Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Աղոթարան

Աղոթարան
20.03.2024 | 00:01

Աղաչում եմ, Տե´ր Հիսուս,
և ընկնում Քո սուրբ Խաչի առջև.
նրա բարեխոսությամբ ընդունիր աղաչանքներս,
կատարիր խնդրվածքներս
և նրանով զորացրու
ինձ իմ կոչման մեջ,
որի համար կանչվեցի,
ու Քո պատվիրաններում,
որոնք սովորեցի:
Ամեն:

Դիտվել է՝ 2412

Մեկնաբանություններ